Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Պակիստանը Իրանի համար բացել է 6 ցամաքային միջանցք՝ Հորմուզի նեղուցը շրջանցելու համար

Blog Image

Պակիստանը թույլատրել է Իրանին օգտագործել 6 ցամաքային միջանցք՝ Հորմուզի նեղուցը շրջանցելու համար։ Քարաչի նավահանգստում առկա է եղել Իրանի համար նախատեսված ավելի քան 3000 կոնտեյներ։ 

Պակիստանը հաստատել է Իրանին Հորմուզի նեղուցը շրջանցելու համար նախատեսված վեց ցամաքային միջանցքների տրամադրումը, գրել է «Դաուն» թերթը։ 

Պակիստանի իշխանությունները Գվադար նավահանգիստը, որը Արաբական ծովի ափին է տեղակայված՝ Իրանի սահմանից 70 կիլոմետր հեռավորության վրա, նշանակել են որպես իրանական բեռների ապագա կարևոր տարանցիկ և լոգիստիկ կենտրոն։

Պակիստանը կարևոր դեր է խաղում Իրանի և Միացյալ Նահանգների միջև պատերազմը դադարեցնելու միջնորդության մեջ՝ փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարվածներից հետո սրված հակամարտության ֆոնին։ Ժամանակավոր հրադադարը, ենթադրաբար, հնարավորություններ կստեղծի բանակցությունների և ճգնաժամի դիվանագիտական ​​կարգավորման համար։ 

Send