Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«BMW X5»-ը Դավիթ Բեկի փողոցում բшխվել է շինաշխատանքներ կատարելու նպատակով տեղադրված պաշտպանիչ երկաթե ճաղավանդակներին

Blog Image

Երեկ՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:20-ի սահմաններում «BMW X5» մակնիշի ավտոմեքենան Դավիթ Բեկի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհի մեջտեղում շինարարական աշխատանքների համար տեղադրված պաշտպանիչ երկաթե ճաղավանդակներին և մոտ 100 մետր առաջ ընթանալով հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով մի քանի երկաթե ճաղավանդակներ շպրտվել էին։

Send