«Ամենօրյա ռեժիմով մենք տեսնում ենք քաղաքական ուղղվածության հետապնդումների նոր չափաբաժիններ՝ արդեն պայմանավորված նոր ընտրություններով»,-ավտոլայվի ընթացքում հայտարարեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նա կարծիք հայտնեց, որ Հակակառուպցիոն կոմիտեն դարձել է իշխող քաղաքական ուժի շտաբերից մեկը, և գաղտնալսումներ են տարածում՝ չթաքցնելով, որ ընդդիմադիր ուժերից առնվազը մեկը՝ «Ուժեղ Հայաստանը» ամբողջությամբ գաղտնալսվում է, նաև՝ եվրոպական միջոցներով։
Մելիքյանը անդրադարձավ այսօր ձերբակալված բլոգեր Արտակ Ավետիսյանին։
Փաստաբանը նշեց, որ անհամաչափ ուժի կիրառմամբ ծեր մոր և հղի կնոջ աչքի առաջ ձերբակալել են Արտակին։
Փաստաբանը նշեց, որ լսել է բլոգերի եթերը, որի համար ձրբակալվել է և, որը հիմք չէ ձերբակալման համար։ Նշելով, որ Բլոգերի եթերից հետո շատ արագ եկել և ձերբակալել են, այն դեպքում, երբ վեդեցի մանկապիղծներին ամիսներով չեն կալանավորում։
«Պեդոֆիլին ամիսների ընթացքում, իշխող ուժի թանին թթու են ասեմ,՝ ժամերի ընթացքում ձերբակալում են»,- նկատեց Մելիքյանը և հայտարարեց որ ինմքը և 5 իրավապաշտպանները պատրաստ են աջակցել ձերբակալված բլոգերին։

Русский