ԱՄՆ զինված ուժերը Իրանի դեմ ռազմական արշավի մեկնարկից ի վեր կորցրել են 24 MQ-9 Reaper հեռահար հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարք, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 720 միլիոն դոլար, հաղորդել է «CBS News»-ը՝ հղում անելով երկու ամերիկյան աղբյուրների։
Միայն ապրիլի 1-ից ի վեր ԱՄՆ ուժերը կորցրել են այս տեսակի 8 անօդաչու թռչող սարք, որոնցից յուրաքանչյուրի միջին արժեքը կազմում է 30 միլիոն դոլար՝ կախված մոդելից։
Այս ԱԹՍ-ն օգտագործվում է հետախուզական տվյալներ հավաքելու և դինամիկ թիրախներին հարվածելու համար։ Այն հագեցած է տուրբոպրոպելային շարժիչով, որը թույլ է տալիս զարգացնել ավելի քան 400 կմ/ժ արագություն, և կարող է օդում մնալ 24 ժամ մինչև 15 կմ (50,000 ոտնաչափ) բարձրության վրա։ «MQ-9 Reaper»-ը կարող է կրել օդ-մակերես և օդ-օդ դասի հրթիռներ, ինչպես նաև լազերային ուղղորդմամբ ռումբեր։
Աղբյուրները նշել են, որ այս հեռահար անօդաչու թռչող սարքերը, որոնք ունակ են բարձր ճշգրտության հարվածներ հասցնելու, համեմատաբար հեշտ թիրախներ են, քանի որ դրանք մշակվել են ահաբեկչության դեմ պայքարելու համար՝ գործնականում առանց հակաօդային պաշտպանության պայմաններում, այլ ոչ թե ժամանակակից զենիթահրթիռային համակարգեր ունեցող երկրների դեմ մարտական գործողությունների համար։

Русский