Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Հայաստանի և Իրանի պատվիրակությունները քննարկել են Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքը

Blog Image

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է իրանական պատվիրակությանը։

 

Ի թիվս էներգետիկայի բնագավառում համագործակցության մի շարք հարցերի՝ քննարկման հիմնական թեման եղել է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքը։

Նախարարի տեղակալը նշել է ծրագրի կարևորությունը երկու երկրների էներգահամակարգերի համար և հույս է հայտնել հնարավոր սեղմ ժամկետներում այն ավարտելու վերաբերյալ։

 

Իրանական կողմը ևս կարևորել է ծրագրի ավարտը, ինչը հնարավորություն կտա ավելացնել մատակարարվող էլեկտրաէներգիայի ծավալները։

Կողմերը պայմանավորվել են համատեղ վերահսկել ծրագրի ընթացքը։

Send