Ամբողջ երկիրը պետք է ամոթանք տա՞ր, որպեսզի քննիչին ուղղված քաղաքական հրահանգը փոխվեր, ու ապօրինի կալանավորված Արեգնազ Մանուկյանն իր 13-ամյա աղջկան տեսնելու հնարավորություն ստանար։ Այս մասին գրել է նախորդ գումարման ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Քաղաքական հետապնդումից բացի, սա մարդկանց կտտանքների ենթարկելու և հոգեբանական տեռորի գործընթաց է։
Մեր իրականության «աննախադեպերը» չափից շատ են, իսկ Արեգնազի հետ տեղի ունեցողը, բացի խորը ցավից, նաև փաշինյանական արդարադատության իրական արտացոլանքն է»,-գրել է նա։

Русский