«Ռոսատոմ» պետական կորպորացիան առաջարկել է Հայաստանում միջին կամ մեծ հզորության ատոմակայան կառուցել՝ երկիրը առաջիկա տարիներին էլեկտրաէներգիայով ապահովելու համար, հայտարարել է պետական կորպորացիայի գործադիր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։
«Մենք պետք է պատրաստ լինենք դրան։ Եվ մեր պատասխանը մեծ կամ միջին հզորության կայան է՝ մեկ կամ երկու բլոկ, որը կբավարարի առաջիկա տասնամյակների էներգիայի պակասը», - լրագրողներին ասել է Լիխաչովը։
Պաշտոնյան նշել է, որ ատոմային էներգիան կազմում է Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրության 30%-ը։ Լիխաչովը չի բացառել, որ առաջիկա տասնամյակներում երկրի էլեկտրաէներգիայի պակասը կարող է հասնել մեկ գիգավատի։
Ըստ նրա՝ ատոմային արդյունաբերությունը զարգացած տնտեսության և արդյունաբերության նշան է։

Русский