Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտակարգ դեպք՝ Երևանում, անչափահասների վիճաբանության ժամանակ հնչել է նաև կրակnց, մեկը տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan

Blog Image

Հունվարի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Աբովյան փողոցի 23 հասցեի մոտ երեխաներն իրար դանակահարել են, հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանները ու պարեկները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ մի քանի օր առաջ Երևանի բնակիչներ 17-ամյա Հ․ Ս․-ի և 15-ամյա Ա․ Դ․-ի միջև հայհոյանքի համար առաջացած հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու համար, հունվարի 14-ին Աբովյան փողոցի 23 հասցեի մոտ հանդիպել են վերջիններս և նրանց ընկերներ, Երևանի բնակիչներ 15-ամյա Գ․ Դ․-ն, 14-ամյա Ն․ Թ․-ն, 15-ամյա Ռ․ Հ․-ն, 15-ամյա Ա․ Շ․-ն, 15-ամյա Ա․ Մ․-ն և ինքնությունները դեռևս չպարզված անձիք, ովքեր կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասրակության նկատմամբ, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, հնչեցրել բարձրաձայն հայհոյանքներ, որի ընթացքում մասնակիցներից մեկը իր մոտ եղած «օդաճնշիչ» ատրճանակով կրակոց է արձակել, ինչի հետևանքով վնասվել է «Մինիսո» խանութի դիմապակին, իսկ մեկ այլ մասնակից սուր կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածք է հասցրել Ա․Դ․-ին, ով տեղափոխվել է «Ուիգմոր» բժշկական կենտրոն։  

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Send