Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ռուսաստանի և Բելառուսի հարաբերությունները կախված չեն ԱՄՆ-ի հետ շփումներից. Պեսկով

Blog Image

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվայի և Մինսկի հարաբերությունները ինքնուրույն ուղղություն են և կախված չեն Ռուսաստանի՝ ԱՄՆ-ի հետ շփումներից, տեղեկացնում է «Коммерсантъ»-ը։

Այսպես է նա պատասխանել այն հարցին, թե արդյոք հնարավոր կապ կա Ռուսաստանի և Բելառուսի նախագահների վերջին բանակցությունների և ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Ռեթքլիֆի Մոսկվա այցի միջև։

«Ռուս-բելառուսական հարաբերությունները լիովին ինքնուրույն չափում են, որը որևէ կերպ կախված չէ ամերիկացիների հետ շփումներից», — ասել է Պեսկովը «Вести» լրատվական ծառայությանը տված հարցազրույցում։

Send