Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Բժիշկը բացահայտել է կրծքագեղձի քաղցկեղի երիտասարդացման հիմնական պատճառը

Blog Image

Կենսակերպի գործոնները ազդում են երիտասարդների շրջանում  կրծքագեղձի քաղցկեղի տարածմանը, ասել է ուռուցքաբան Մագոմեդ Սուլիմանովը «Լենտա»-ին։

«Երիտասարդ տարիքում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը մեծացնող ամենակարևոր գործոններից մեկը մարմնի ավելորդ քաշն է: Ճարպային հյուսվածքը ակտիվորեն մասնակցում է հորմոնալ նյութափոխանակությանը՝ ազդելով կանանց օրգանիզմում էստրոգենի մակարդակի բարձրացման վրա: Սա մեծացնում է հորմոնալ կախված ուռուցքների, այդ թվում՝ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման դեպքերը», - ասել է Սուլիմանովը:

Ֆիզիկական ցածր ակտիվությունը, քնի քրոնիկ պակասը և սթրեսը, ինչպես նաև ալկոհոլի կանոնավոր օգտագործումը և այլ անառողջ սովորությունները կարող են մեծացնել քաղցկեղի առաջացման ռիսկը:

Send