Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել և սկսել է վայրէջք կատարել (թարմացված)

Blog Image

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել և սկսել է վայրէջք կատարել։

Այս մասին վկայում են Flightradar-ի տվյալները, հայտնել է ՏԱՍՍ-ը։

SHOT-ի տվյալներով՝ «Boeing 737-800» ինքնաթիռից փոխանցվել է 7700 արտակարգ կոդը, երբ այն եղել է Դաղստանի երկնքում։

«Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել և պատրաստվում է վայրէջք կատարել Մախաչկալայի օդանավակայանում:

 

Թարմացված 13:55
Ավելի ուշ «Պոբեդա» ավիաընկերությունը հայտնել է, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել Մախաչկալայում։

Send