Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Իսրայելը հարվածել է Լիբանանի հարավային և արևելյան հատվածներին, uպանվել է առնվազն 4 մարդ

Blog Image

Իսրայելը հրետանիով, անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային և արևելյան հատվածներին։

Հարձակման են ենթարկվել Լիբանանի հարավարևելյան Մարջայուն շրջանի Քանթարա և Ալ-Քուսեյր քաղաքները, Յոմոր էլ-Շաքիֆ քաղաքը, Տյուրոսի հարավը։

Անօդաչու թռչող սարքերի ակտիվություն է գրանցվել Լիբանանի հարավային Զահրանի շրջանի գյուղերի, Բեյրութի հարավային արվարձանների և Բեյրութից հյուսիս-արևելք Բաալբեկ քաղաքի վրա։

Լիբանանի առողջապահության նախարարությունը նշել է, որ Յոմոր էլ-Շաքիֆին հասցված երկու ավիահարվածների հետևանքով սպանվել է առնվազն 4 մարդ։

 

Send