Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Նախընտրական բանակցությունները ձախողվել են․ Հրապարակ»

Blog Image

«Հրապարակ»․ թերթը գրում է  ․ Մեր տեղեկություններով, Էդմոն Մարուքյանի ղեկավարած ԼՀԿ-ի եւ Հովիկ Աղազարյանի ՄԱՍԿ-ի միջեւ նախընտրական բանակցությունները ձախողվել են։

Մարուքյանն ու Աղազարյանը քննարկում էին հունիսի 7-ի ընտրություններին համատեղ մասնակցության ֆորմատը: Նրանց միջեւ համագործակցությունը սկիզբ էր դրվել ամիսներ առաջ, երբ օրակարգ մտած իմպիչմենտի գործընթացին Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը դիտարկեցին Մարուքյանի` որպես վարչապետի թեկնածությունը։

Իսկ նախընտրական ֆորմատը չի կայացել մարտավարական անհամաձայնությունների պատճառով, ԼՀԿ-ն մտադիր է միայնակ մասնակցել ընտրություններին, իսկ Աղազարյանի թիմի մասով դեռ վերջնական որոշում չկա։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․  թերթի՝ 14․ 04․ 26

Send