Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ փոխնախագահի այցելությամբ պայմանավորված՝ կլինեն երթևեկության սահմանափակումներ․ չի գործի նաև մետրոյի մեկ կայարան

Blog Image

Երևանում կայանալիք պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգութունն ապահովելու նպատակով սահմանափակումներ կլինեն, հայտնել է Երևանի քաղաքապետարանը։

 

  • Փետրվարի 9-ին՝ ժամը 17:00-ից 21:00-ն, կսահմանափակվի երթևեկությունն ու քաղաքացիների շարժը Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ: 
  • Նույն ժամերին կսահմանափակվի երթևեկությունն ու քաղաքացիների շարժը Դեմիրճյան փողոցում՝ Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկից մինչև Դեմիրճյան-Պռոշյան փողոցների խաչմերուկ: 
  • Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նույն ժամերին չի գործի նաև Երևանի Մետրոպոլիտենի Մարշալ Բաղրամյան կայարանը:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այցելելու է Հայաստան և Ադրբեջան։

Send