Հարավային Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահների վրա հարձակման ժամանակ ֆրանսիացի զինվոր է զոհվել,, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը։
«Մոնտոբանից 17-րդ պարաշյուտային ինժեներական գնդի սերժանտ-շեֆ Ֆլորիան Մոնտորիոն այսօր առավոտյան զոհվել է հարավային Լիբանանում՝ UNIFIL-ի դեմ հարձակման ժամանակ։ Նրա երեք զինակիցները վիրավորվել են և տարհանվել են»։
Մակրոնը գրել է, որ հարձակման համար պատասխանատու է «Հըզբոլլահ» շարժումը։
Փարիզը պահանջում է, որ Լիբանանի իշխանությունները անհապաղ ձերբակալեն հանցագործներին և կատարեն իրենց պարտավորությունները՝ երկրում տեղակայված ՄԱԿ ժամանակավոր ուժերի հետ։
Ի պատասխան՝ Լիբանանի նախագահը խոստացել է, որ ներգրավված անձանց նկատմամբ որևէ մեղմ վերաբերմունք չի ցուցաբերվի։

Русский