Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոշոր վթար Երևան-Սևան ճանապարհին, բախվել են «Mercedes» ու «Kia Forte», 4 վիրավnր կա․ Shamshyan

Blog Image

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 43 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ 59-ամյա Աշոտ Փ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 20-ամյա Նարե Ե․-ի վարած «Kia Forte» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ նրանց հայտնածի օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր միչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Send