Հաջորդ շաբաթ բրիտանական կառավարությունը կհրապարակի նոր ազգային ոստիկանական ուժ ստեղծելու ծրագրերը, որը ստացել է ոչ պաշտոնական «Բրիտանական ՀԴԲ» անվանումը։ Նոր գործակալությունը կկենտրոնանա բարդ հանցագործությունների, այդ թվում՝ ահաբեկչության, խարդախության, երեխաների նկատմամբ առցանց բռնության ու կազմակերպված հանցավոր խմբերի հետաքննության վրա, գրել է AP-ը։
Ըստ իշխանությունների՝ ազգային ոստիկանական ծառայությունը կմիավորի գործող հակաահաբեկչական և լուրջ հանցագործությունների ստորաբաժանումների, նաև Անգլիայում և Ուելսում ոստիկանական ավիացիայի, ճանապարհային անվտանգության և տարածաշրջանային կազմակերպված հանցավորության ստորաբաժանումների գործառույթները։

Русский