Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Թենիսիստ Խաչանովը Ուիմբլդոնում հաղթանակով է մեկնարկել

Blog Image

Թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ուիմբլդոնի՝ իր երրորդ «Մեծ սաղավարտի» մրցաշարի երկրորդ փուլ։

Առաջին փուլում նա մրցել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Բիլլի Հարիսի հետ։ 2 ժամ 58 րոպե տևած մենամարտն ավարտվել է երեք սեթում՝ 6:3, 5:7, 6:3, 6:3 հաշիվներով։

Խաչանովը կատարել է 12 էյս և չորս կրկնակի սխալ՝ իրացնելով իր տասը բրեյք-փոյնթներից վեցը։ Հարիսը կատարել է ութ էյս և երկու կրկնակի սխալ՝ իրացնելով իր տասը բրեյք-փոյնթներից երեքը։

Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի գերմանացի թենիսիստ Յանիկ Հանֆմանը։

Send