Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթին:
Քննարկվել են ԱՄՀ պահուստային ծրագրի ներքո իրականացվող միջոցառումները: Մտքեր են փոխանակվել հարկային քաղաքականության և տարածաշրջանային զարգացումների շուրջ:
Հանդիպմանը ներկա էր նաև Նատալյա Նովտան, ով օգոստոսից ստանձնելու է Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցչի պաշտոնը: Փոխվարչապետը նրան շնորհավորել է այդ կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք այդ պատասխանատու պաշտոնում:

Русский