Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Արարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը ձևավորում են երկու նոր խոշորացված համայնք

Blog Image

Արարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը միավորվում ու ձևավորում են երկու նոր խոշորացված համայնք։

Ազգային ժողովում իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից օրինագիծ է հաստատվել։

Նախատեսվում է շարունակել համայնքների խոշորացման գործընթացը շրջանային մոդելով՝ միավորելով Արարատի մարզի Արարատ ու Վեդի, ինչպես նաև Լոռու մարզի Վանաձոր ու Փամբակ համայնքները։ Ըդդիմությունը դեմ է քվեարկել նախագծին։

Այս փոփոխություններով բազմաբնակավայր համայնքների թիվը կդառնա 55, իսկ ընդհանուր համայնքների թիվը՝ 62։

Ըստ նախաձեռնող կողմի՝ գործընթացը հիմնավորվում է շրջանային մոդելի առավելություններով, որոնք ապահովում են կառավարման արդյունավետության բարձրացում, ռեսուրսների կենտրոնացում, վարչական ծախսերի օպտիմալացում և տնտեսական զարգացման խթանում։

 

Send