Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ձյուն, մերկասառույց. ինչ եղանակ կլինի

Blog Image

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (30.12.2025թ.-04.01.2026թ.)

 

Ուշադրություն
Դեկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ի գիշերը, հունվարի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 1-2-ին սպասվում է ձյուն:

 

Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ի գիշերը, հունվարի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։Դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 1-2-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային մարզերում բուք, ցածր հորիզոնական տեսանելոիություն։ Դեկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Քամին հյուսիս-արևմտյան՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, հունվարի 1-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 1-ի գիշերը կբարձրանա 9-11 աստիճանով, հունվարի 3-4-ին աստիճանաբար կնվազի 14-18 աստիճանով։

 

Երևան քաղաքի դեկտեմբերի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան        14.0°C (2017թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա           - 24.9°C (1953թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան       -2.9°C

Send