Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԱՄՆ-ն 25% մաքսատուրք է սահմանել որոշակի ԱԻ չիպերի վրա

Blog Image

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 25% մաքսատուրք է սահմանել արհեստական ​​ինտելեկտի մշակման համար նախատեսված «որոշակի առաջադեմ կիսահաղորդիչների» ներմուծման վրա։

Սպիտակ տան տեղեկագրում նշված է, որ միջոցառումը նպատակ ունի լուծել ազգային անվտանգության սպառնալիքները և չի ազդի «ԱՄՆ տեխնոլոգիական մատակարարման շղթայի զարգացմանը աջակցելու և կիսահաղորդիչների արտադրության ներքին հզորությունները ամրապնդելու» համար ներմուծված չիպերի վրա։

Հրամանը կվերաբերի նաև «Nvidia H200» և «AMD MI325» չիպերին։ Փաստաթուղթը այն գործարքի մի մասն է, որի համաձայն «Nvidia»-ն կկարողանա վաճառել իր՝ Թայվանում ստեղծած արտադրանքը Չինաստանում, բայց վաճառքի համար կվճարի 25% միջնորդավճար ԱՄՆ կառավարությանը։ ԱՄՆ իշխանությունները երեկ «Nvidia»-ին արտահանման թույլտվություն են տվել։

«Nvidia»-ն ողջունել է Թրամփի որոշումը՝ նշելով, որ դա թույլ կտա ընկերությանը մրցակցել համաշխարհային մասշտաբով և ներկայացնում է «մտածված հավասարակշռություն, որը շատ օգտակար է Ամերիկայի համար»։

«AMD»-ն հայտարարել, որ համապատասխանում է արտահանման վերահսկողության բոլոր օրենքներին։

Send