Իրանը չի կարող բացել Հորմուզի նեղուցը, քանի որ չգիտի, թե որ մասերում է այն ականապատված, գրել է «The New York Times»-ը` հղում անելով ամերիկացի պաշտոնյայի։
Հրապարակման համաձայն՝ Իրանը անցյալ ամիս նեղուցը ականապատելու համար օգտագործել է փոքր նավակներ՝ թողնելով միայն նեղ, անվտանգ միջանցք այն նավերի համար, որոնք պատրաստ են վճարել անցնելու համար։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից նեղուցի ականապատումը խառն է եղել, և այժմ անհայտ է, թե արդյոք պայթուցիկ սարքերի տեղադրված վայրերը ճշգրիտ են գրանցվել։ Ավելին, նույնիսկ եթե կոորդինատները գրանցվել են, որոշ ականներ ժամանակի ընթացքում տեղաշարժվել են հոսանքների պատճառով։
Թեհրանը նաև չունի դրանք հեռացնելու համար անհրաժեշտ տեխնոլոգիա, ինչը հիմնական պատճառներից մեկն է եղել, որ երկիրը չի կարողացել անհապաղ կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ բացելու պահանջը։

Русский