Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Փաշինյանը և ու Լեհաստանի Սենատի նախագահը կարևորել են միջխորհրդարանական համագործակցության շարունակական զարգացումն ու միջազգային հարթակներում փոխգործակցության խորացումը

Blog Image

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի Հանրապետության Սենատի նախագահ Մալգոժատա Կիդավա-Բլոնսկայի հետ։

Զրուցակիցները կարևորել են միջխորհրդարանական համագործակցության շարունակական զարգացումն ու միջազգային հարթակներում փոխգործակցության խորացումը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան–Լեհաստան երկկողմ հարաբերությունների օրակարգին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև համագործակցության զարգացման հեռանկարներին։

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Send