Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտակարգ դեպք Թալինում, բենզալցակայանում պայթյուն է եղել, կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կիլոմետրից․ Shamshyan

Blog Image

Այսօր՝ փետրվարի 16-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին քաղաքի վարչական տարածքում գտնվող բենզալցակայանում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկմամբ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն Թալինի ոստիկաններն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները պարզում են՝ արդյոք տուժած կամ տուժածներ կան, թե՝ ոչ։

Թե ինչն է եղել պայթյուն-հրդեհի պատճառը, ճշտվում է։

Send