Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Կանադայի վարչապետն ու Չինաստանի ԱԳՆ-ն պատասխանել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին

Blog Image

Օտտավան չի մտադիրվում ազատ առևտրի համաձայնագիր կնքել Չինաստանի հետ, հայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին՝ արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ կանադական ապրանքների վրա 100% մաքսատուրք սահմանելու մասին սպառնալիքին, եթե առևտրային համաձայնագիր կնքվի Պեկինի հետ:

«Կանադան չի կարող բանակցել Չինաստանի հետ համապարփակ առևտրային համաձայնագրի շուրջ՝ USMCA-ի՝ Կանադայի, ԱՄՆ-ի և Մեքսիկայի միջև եռակողմ համաձայնագրի շրջանակներում ստանձնած իր պարտավորությունների պատճառով», - ասել է Քարնին։

Այս համաձայնագիրը սահմանում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է նախապես տեղեկացնի իր գործընկերներին ոչ շուկայական տնտեսություն ունեցող երկրի հետ համաձայնագիր կնքելու իր մտադրության մասին։

Քարնին նշել է, որ Օտտավայի և Պեկինի շփումները կենտրոնացած են եղել միայն վերջին տարիներին կուտակված որոշակի առևտրային վեճերի լուծման վրա։ Մասնավորապես, այդ մտահոգությունները ներառում են չինական էլեկտրական մեքենաների, գյուղատնտեսական արտադրանքի և ձկնորսական արտադրանքի մատակարարումը։ «Մենք լուծել ենք մի քանի առևտրային հարցեր Չինաստանի հետ, բայց դա որևէ կապ չունի ազատ առևտրի համաձայնագրի հետ», - բացատրել է նա։

«Կանադան լիովին համապատասխանում է իր միջազգային պարտավորություններին և չի պլանավորում որևէ քայլ ձեռնարկել, որը կարող է վտանգել Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը»,- հավելել է Քարնին։

Չինաստանը արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկրների միջև երկկողմ տնտեսական և առևտրային հարցերի լուծման վերաբերյալ համաձայնագրերը ուղղված չեն որևէ երրորդ կողմի դեմ։ «Չինաստանը կարծում է, որ երկրները պետք է միմյանց միջև հարաբերություններ կառուցեն ոչ թե զրոյական գումարի, այլ փոխշահավետ մոտեցման հիման վրա և համագործակցության, այլ ոչ թե բախման միջոցով», - նշել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։

Պեկին կատարած այցի ժամանակ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել էր, որ իր երկրի հարաբերությունները Չինաստանի հետ դարձել են ավելի կանխատեսելի, քան Միացյալ Նահանգների հետ։

Հունվարի 16-ին երկրները ստորագրել էին առևտրային համաձայնագիր, որով Կանադան կմեղմացնի չինական էլեկտրական մեքենաների վրա 2024 թվականին Միացյալ Նահանգների հետ համատեղ սահմանված մաքսատուրքերը։ Դրա դիմաց Չինաստանը կնվազեցնի կանադական հիմնական գյուղատնտեսական ապրանքների վրա մաքսատուրքերը։

Դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կանադայի վարչապետին անվանել էր «կառավարիչ» / «նահանգապետ» ու հայտարարել, որ Չինաստանի հետ առևտրային համաձայնագրի դիմաց կանադական բոլոր ներմուծումների վրա կսահմանի 100% մաքսատուրք։

Send