Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Քերոլայն Քոքսը բաց նամակ է ուղղել ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի նախաշեմին

Blog Image

«Ազատ արձակե՛ք հայ բանտարկյալներին» թիմը ֆեյսբուքյան էջում գրում է․

Շնորհակալ ենք Արցախի և հայ ազգի մեծ բարեկամ, Միացյալ թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսին, ով բաց նամակ է ուղղել Հայաստան–Եվրոպական միություն գագաթնաժողովի նախաշեմին։ Նամակն արտահայտում է իր մտահոգությունները Հայաստանի և Արցախի վերաբերյալ.

Հայաստանի և Արցախի ռազմագերիների ու պատանդների հարցը, որոնք դեռ պահվում են Ադրբեջանում, և կոչ է արվում ապահովել նրանց ազատ արձակումը՝ որպես արդար և կայուն խաղաղության նախապայման։

Հայաստանում եկեղեցի–պետություն հարաբերությունների լարվածությունը և կրոնական ազատության, ինչպես նաև մշակութային ու հոգևոր ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։

Ստորև ներկայացնում ենք պանադների մասին հատվածը (ամբողջական նամակը հասանելի է մեր թելեգրամյան ալիքում հղումը մեկնաբանության դաշտում է) «Իմ առաջին մտահոգությունը վերաբերում է Հայաստանի և Արցախի պատանդառված անձանց և ռազմագերիներին, որոնք մինչ օրս մնում են Ադրբեջանում գերության մեջ։ Տեղեկություններ կան, որ նրանցից շատերը դեռևս ենթարկվում են վերաբերմունքի, որը հակասում է Եվրոպական միության սեփական օրենքներին և կանոններին՝ կապված գերության մեջ գտնվողների նկատմամբ վերաբերմունքի և արդար դատաքննության իրավունքի հետ։ Ես չեմ կարծում, որ նման հարցերը կարող են անտեսվել որևէ մեկի կողմից, ով, ինչպես ես, ցանկանում է արդար և տևական խաղաղություն։ Հաճախ է ասվում, որ «խաղաղություն չի կարող լինել առանց արդարության», և իմ հույսն է, որ այս խոսքերը հստակորեն կմնան բոլոր նրանց մտքում, ովքեր ներգրավված են Հայաստանի ապագայի կերտման գործում։

Կրկնում եմ, որ անցյալը չի կարելի պարզապես անտեսել կամ ջնջել։ Այն պետք է քննարկվի և լուծվի։ Հարգանքով կոչ եմ անում Հայաստանի կառավարությանը և ժողովրդին, ինչպես նաև բոլոր շահագրգիռ գործընկերներին, ապահովել, որ այս մոտեցումը ստանա առաջնահերթ նշանակություն՝ նպատակային և հետևողական կերպով, մինչև Հայաստանի և Արցախի բոլոր պատանդները և ռազմագերիները ազատ արձակվեն։

Տևական արդարության և խաղաղության, ինչպես նաև առավել մեծ համագործակցության ընդհանուր նպատակները, անկասկած, պահանջում են, որ Եվրոպական միությունն էլ այս հարցին տա իր ամենաբարձր առաջնահերթությունը»։ 

Send