Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Առևտրային նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով Իրանի վերահսկողության ներքո․ ԱԳ փոխնախարար

Blog Image

Հորմուզի նեղուցը փակված չէ և չի արգելափակվի, NTV-ին ասել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն,

«Առևտրային նավերը կարող են անցնել դրանով Իրանի վերահսկողության ներքո»,- նշել է Իրանի փոխարտգործնախարարը, հայտնել է ՏԱՍՍ-ը։

«Մի բան կասեմ. շրջափակում չի եղել և չկա։ Ապագայում էլ չի լինի։ Նեղուցը պատկանում է Իրանին, որը վերահսկում է նրա տարածքային ջրերը։ Առևտրային նավերը կարող են անցնել դրանով Իրանի վերահսկողության ներքո։ Սակայն կան մի շարք տեխնիկական սահմանափակումներ, այդ թվում՝ ականապատ գոտիներ։ Կան որոշակի անվտանգության ասպեկտներ»,- դիվանագետի խոսքերն է մեջբերել հեռուստահաղորդավարը։

Տեսանյութն այստեղ

 

Send