Բարի գործեր անելու համար բարենպաստ ժամանակ է. նույնիսկ եթե մոտակայքում չկա որևէ մեկը, ով ֆինանսական, նյութական կամ գործնական օգնության կարիք ունի, միշտ կարելի է քաջալերող խոսքեր ասել, դրական տրամադրություն փոխանցել կամ պարզապես ժպտալ։
Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Կենդանակերպի բոլոր նշանները կարող են և պետք է օգնեն շրջապատին, սակայն հատկապես երեք նշանի համար է կարևոր աջակցել կարիքավորներին։
Խոյ
Բնույթով կարեկից և բարեսիրտ Խոյերը օրվա հենց սկզբից հակված կլինեն բարեգործության. կարծես ինչ-որ բան նրանց կմղի օգնելու նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Այսօր կատարված բարի գործերը շատ շուտով բազմապատիկ կվերադառնան նրանց։
Կշեռք
Բնականից գթասիրտ Կշեռքներն այսօր կգերազանցեն իրենց։ Նրանց բարությունը չի սահմանափակվի միայն ողորմություն տալով. նրանք կարող են վերջապես իրականացնել վաղեմի երազանքը՝ գրանցվել որպես կամավոր և սկսել թեթևացնել դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց կյանքը։
Կարիճ
Խորքում Կարիճները բարի են և արձագանքող, սակայն հաճախ վարանում են ցուցադրել այդ հատկանիշները՝ վախենալով թույլ երևալ։ Այսօր նրանք պետք է դուրս գան իրենց հարմարավետության գոտուց և օգնության հասնեն նրանց, ովքեր դրա խիստ կարիքն ունեն։

Русский