Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել, հաղորդել է Ռոսավիացիան։
Ավելի վաղ քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել էր, որ ՌԴ ՀՕՊ ուժերը հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչու թռչող սարքերի հարձակումը։
Ռուսաստանի Տվեր քաղաքում այս գիշեր անօդաչու թռչող սարքը մխրճվել է բնակելի շենքի մեջ, ինչի հետևանքով 7 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երեխա։

Русский