Արևմտյան Չինաստանի Տակլամական անապատում նկատվել են ամերիկյան ռազմանավերի և կործանիչների լիարժեք մոդելներ, գրել է «The Telegraph»-ը՝ արբանյակային պատկերների վերլուծությունը վկայակոչելով։


Զինվորականները օգտագործում են այս ինքնաթիռները՝ Թայվանի և Միացյալ Նահանգների հետ հնարավոր հակամարտությանը նախապատրաստվելու համար։
Պատկերներում ներկայացված է ամերիկյան «Arleigh Burke» դասի ականակիրի մանրամասն եռաչափ մոդելը, որը կառուցվել է անապատի կենտրոնում վեց ամսվա ընթացքում։ Մոդելը ներառում է լիարժեք չափի կայմ և չինական հրթիռների ուղղորդող գլխիկները կարգավորելու համար նախատեսված ռադարային սարքավորումների կրկնօրինակներ։
Չինական զինվորականները նաև տեղակայել են ամերիկյան մարտական ինքնաթիռների և թռիչքուղիների կրկնօրինակներ ռազմածովային թիրախների մոտ։ Պատկերներում տեսանելի են հինգերորդ սերնդի «F-22» և «F-35» կործանիչների, չորրորդ սերնդի F-16 կործանիչների կրկնօրինակները։ Արհեստական թռիչքուղիների վրա տեղակայված F-22 և F-35 մակետներից մի քանիսն արդեն իսկ ցույց են տալիս տեսանելի վնասվածքներ և հարվածի հետքեր։
Այս սարքավորումներից բացի չինացիները վերստեղծել են Ճապոնիայում ԱՄՆ ամենամեծ ռազմածովային բազայի՝ Յոկոսուկայի ճշգրիտ կրկնօրինակը: Այս մակետի վրա տեսանելի են բալիստիկ հրթիռների բախման բազմաթիվ խառնարաններ, նաև խարսխված նավերի կրկնօրինակները։
Կարևոր է, որ Չինաստանն օգտագործում է իր հեռահար զենքի զինանոցը՝ ամերիկյան և թայվանական օբյեկտների կրկնօրինակների դեմ ճշգրիտ հարվածներ փորձարկելու համար: Մասնավորապես, դրանց թվում են YJ-21 և YJ-17 հակաօդային հրթիռները, «DF-27» բալիստիկ հրթիռները, որոնց հեռահարությունը մինչև 8000 կմ է։

Русский