Չինաստանը հույս ունի, որ Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիրն ընդունելի կլինի երկու կողմերի համար, ասել է երկրի ղեկավար Սի Ծինպինը։
«Ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ Չինաստանն աջակցում է խաղաղությանն ուղղված բոլոր ջանքերին և հույս ունի, որ բոլոր կողմերը երկխոսության և բանակցությունների միջոցով կհասնեն արդար, երկարատև և պարտավորեցնող խաղաղության համաձայնագրի, որը ընդունելի կլինի բոլոր կողմերի համար»,- ասել է Սին։
Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Պեկինը կշարունակի կառուցողական դեր խաղալ «ճգնաժամի քաղաքական կարգավորման մեջ՝ միաժամանակ կտրականապես դեմ լինելով ցանկացած անպատասխանատու մեղադրանքի և զրպարտչական արշավի»։
Սի Ծինպինն խոսել է Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ։

Русский