Տարեսկզբին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հեռանկարը չափազանց անհավանական էր թվում, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը 2025 թվականի անսպասելի առաջընթացներից մեկն է, ասել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։
Նա նաև քննարկել է Գազայում հնարավոր հրադադարը, ինչպես նաև Ուկրաինայում հրադադարի և խաղաղության համաձայնագրի կնքման հնարավորությունը:
«Այսօր այս երեք բաներից երկուսն արդեն իրականություն են դարձել: Հուսով եմ, որ երրորդը նույնպես կիրականացվի մինչև Սուրբ Ծնունդ», - ասել է Ստուբը «Buitenhof TV»-ին տված հարցազրույցում:

Русский