Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ․ ՄԻՊ

Blog Image

Մարդու իրավունքների պաշտպանի սեփական նախաձեռնությամբ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ տեսանյութի տարածումից անմիջապես հետո սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ։

Պաշտպանի հանձնարարությամբ այս պահին այց է իրականացվում քրեակատարողական հիմնարկ՝ անձի հետ առանձնազրույց ունենալու և նրա իրավունքների ապահովմանն առնչվող հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով։

Հարցին առնչվող հիմնական հանգամանքները պարզելու նպատակով պարզաբանումներ են պահանջվում իրավասու մարմիններից։

Այցի արդյունքների, ստացված պարզաբանումների և վերաբերելի բոլոր հանգամանքների ուսումնասիրության ամբողջական ամփոփումից հետո հնարավոր կլինի ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դիրքորոշումը։
Հրապարակման ենթակա տեղեկությունները Պաշտպանի աշխատակազմը կներկայացնի լրացուցիչ։

Մարդու իրավունքների պաշտպան

Send