Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԵՄ-ում գազի պակասուրդի՝ վերջին 15 տարվա ընթացքում առավելագույն մակարդակին հասնելու վտանգ կա․ Politico

Blog Image

Այս ձմռանը Եվրամիության երկրները կարող են բախվել մինչև 14 միլիարդ խորանարդ մետր բնական գազի պակասուրդի, ինչը կազմում է տարեկան պահանջարկի մոտ 7%-ը։ Այս կանխատեսումը ներկայացրել է Էներգետիկ տնտեսագիտության և ֆինանսական վերլուծության ինստիտուտը (IEEFA), գրել է Politico-ն։

Ըստ ինստիտուտի զեկույցի՝ պատճառների թվում են էներգակիրների համաշխարհային մատակարարման խափանումները՝ կապված Իրանի մասնակցությամբ հակամարտության հետ, սպառման աճը և եվրոպական պահեստարաններում պաշարների ցածր մակարդակը։ Հոկտեմբերի սկզբի դրությամբ պահեստարանները լցված էին 70%-ից մի փոքր ավելի, ինչը տարվա այս ժամանակահատվածի համար ամենացածր ցուցանիշն է՝ 2011 թվականին տվյալների գրանցման սկզբից ի վեր։ Գազի գները մոտեցել են վերջին չորս տարվա առավելագույն մակարդակին։

Հնարավոր պակասուրդը համարժեք է 10–12 միլիոն եվրոպական տնային տնտեսությունների էներգիայով ապահովելու համար անհրաժեշտ ծավալին։ Եթե ԵՄ-ին չհաջողվի ապահովել այլընտրանքային մատակարարումներ, սպառողները կարող են ստիպված լինել կիրառել խնայողության լրացուցիչ միջոցներ։

Գազի փոխանցման համակարգի օպերատորների եվրոպական ցանցի (ENTSOG) կանխատեսումը, որին հղում է կատարում պարբերականը, ցույց է տալիս, որ եթե հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) մատակարարումները սահմանափակ լինեն, իսկ ձմեռը՝ ցուրտ, պահեստարաններում պաշարների մակարդակը կարող է իջնել մինչև 11%-ի։ Ձմռան ավարտին պաշարները մինչև 30% վերականգնելու համար անհրաժեշտ կլինի կրճատել գազի սպառումը պահանջարկի 7%-ին համարժեք ծավալով։

Լրացուցիչ գործոն է ռուսական ՀԲԳ-ի գծով երկարաժամկետ պայմանագրերի արգելքը, որը պետք է ուժի մեջ մտնի հունվարին։ IEEFA-ի գնահատմամբ՝ սա կարող է կրճատել ներկրումը ևս 7 միլիարդ խորանարդ մետրով։

2026 թվականի հունվարին ԵՄ երկրները պահեստարաններից դուրս են բերել 22,6 միլիարդ խորանարդ մետր գազ՝ նախորդ տարվա 18,8 միլիարդի և 2024 թվականի հունվարի 17,8 միլիարդի համեմատ։ Ներկայիս գներով Հ

Send