Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՆԳՆ շրջիկ գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքում

Blog Image

Ներքին գործերի նախարարության շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում են նախարարությունից։

 

«ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիսի 29-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 10։00-16:00, Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:00-16:00, Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ։ Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ` կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։

 

Մայիսի 29-ին շրջիկ սպասարկման գրասենյակները կլինեն նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Ճամբարակ համայնքներում՝ մայիսի 21-ին ընդունված դիմումների շրջանակներում փաստաթղթերը հանձնելու նպատակով։

Send