ԱՄՆ վարչակազմը քննարկում է մի քանի հնարավոր թեկնածուներ՝ ռազմական գործողության ավարտից հետո Իրանը ղեկավարելու համար։ «Մենք ուզում ենք, որ նրանք ունենան լավ առաջնորդ։ Մենք ունենք մի քանի մարդ, ովքեր, կարծում եմ, կարող են կատարել այդ աշխատանքը», - ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «NBC News»-ին տված հարցազրույցումԹ
Նա հրաժարվել է անուններ տալ։ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն միջոցներ է ձեռնարկում ապահովելու համար, որ իր ցուցակում եղած թեկնածուները չզոհվեն ռազմական գործողության ընթացքում։ «Այո, մենք հետևում ենք նրանց», - ասել է Սպիտակ տան ղեկավարը։
«Մենք ուզում ենք գալ և մաքրել ամեն ինչ», - հավելել է ԱՄՆ նախագահը։ «Մենք չենք ուզում, որ ինչ-որ մեկը գա և 10 տարվա ընթացքում վերակառուցի ամեն ինչ»։
Թրամփը նաև ասել է, որ Իրանի դեմ ցամաքային գործողության հնարավորությունը չի դիտարկվում որպես առաջնահերթություն։
Ըստ նրա՝ ամերիկա-իսրայելական հնարավոր ցամաքային գործողության մասին խոսակցությունները անիմաստ են, ժամանակի վատնում։
Ամերիկացի առաջնորդը հավելել է, որ Իրանն արդեն լուրջ կորուստներ է կրել, կորցրել է իր ռազմական ներուժի, նավատորմի և այլ կարևոր կարողությունների զգալի մասը։

Русский