Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

«Հայք» թիմը զրկվել է մրցաշարերին մասնակցելու իրավունքից

Blog Image

Նախօրիեն կայացել է ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը։

ՀՖՖ հաղորդմամբ, Կոմիտեի որոշմամբ՝ «Հայք» թիմը հեռացվել է Առաջին խմբի առաջնությունից՝ 2026-2027 մրցաշրջանում։ 

Թիմը նաև զրկվել է ընթացիկ մրցաշրջանում ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերին մասնակցելու իրավունքից։ Բացի այդ, «Հայքը» զրկվել է հաջորդ մրցաշրջանում Առաջին խմբի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից։

ՀՖՖ Մրցումների բաժինը չեղարկել է 2026/27 մրցաշրջանի Հայաստանի Գավաթի Նախնական փուլի 24․08․2026 թվականին նշանակված «Հայք» - «Օլիմպիա» հանդիպումը՝ կապված հաջորդ մրցաշրջանում Առաջին խմբի առաջնությունում խաղալու հնարավորությունից զրկվելու հետ։

«Օլիմպիան» Հայաստանի Գավաթում մրցելույթները կշարունակի 1/8 եզրափակիչից։

Send