Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Կարոտն էր... գնաց, հասավ իր որդուն». Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրիկի հոգեհանգիստն է

Blog Image

«Դժվարանում եմ տիկին Աննայի մասին խոսել անցյալով»,- լրագրողներին ասաց Ապրիլյան պատերազմի մասնակից տղաներից Նորայրը, ով ներկա է Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրիկի՝ Աննա Աբաջյանի հոգեհանգիստը արարողությանը։

Նա նշեց, որ այս կորուստը միայն Աբաջյանի ընտանիքինը չէ, նաև բոլոր նրանց, ովքեր ճանաչում են այդ ընտանիքին. «Ռոբերտ Աբաջյանն իր կյանքով ցույց տվեց, որ հայրենիքի համար անձնազոհությունն ամենակարևոր բանն է, իսկ նրան այդպիսին դաստիարակել է մայրը՝ տիկին Աննան»։

Ապրիլյան պատերազմին զոհված Գրիգոր Հարությունյանի մայրը՝ տիկին Անահիտն ասաց, որ  մի քանի ամիս է չէր հանդիպել Աննային, իսկ վերջին անգամ տեսել էր Եռաբլուրում. «Անդառնալի ցավ է։ Կարոտն էր... գնաց, հասավ իր որդուն։ Բոլորս էլ ժպտում ենք, աշխատում ենք, բայց որևէ մեկը չգիտի, թե ինչ է կատարվում մեր ներսում»։

Աբաջյան ընտանիքի հարազատներից մեկը նշեց, որ տիկին Աննան վերջերս լավ չէր զգում իրեն, ուշ-ուշ էր դուրս գալիս։ 

«Նա մշտապես նեղված էր, իր տղու մասին էր մտածում»,- ասաց նա։ 

Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանն ասաց. «Դարդը սրտներումս մեկ-մեկ գնում ենք մեր երեխաների մոտ»։ 

Նշենք, որ Աննա Աբաջյանը մահացել է ապրիլի 23-ին։ Նա 52 տարեկան էր։  

Send