Օգոստոսի 30-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Ճամբարակ քաղաքից Վահան գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Արտաշեն Ա․-ի վարած «Nissan Note» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 45-ամյա Յուրիկ Պ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

Русский