Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Զորակոչի համար տրված տարկետումներ են դադարեցվել

Blog Image

Կառավարության նիստում որոշվեց դադարեցնել որոշ մարզիկների՝ պարտադիր զինծառայության զորակոչից տրված տարկետումը։

Նման որոշման հիմք է ընդունվել  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ ԿԳՄՍ նախարարությանն ուղղված գրությունը։ 

Դրա համաձայն՝ Նարեկ Արթուրի Խաչատրյանը և Գևորգ Վահանի Գրիգորյանը այլևս չեն համարվում ֆուտբոլի մինչև 21 տարեկանների ՀՀ ազգային հավաքականի անդամ:

Կառավարության մեկ այլ որոշմամբ դադարեցվել է ծանրամարտիկ Մերուժան Ջիվանի Եղոյանին տրված տարկետումը, քանի որ նա այլևս չի համարվում Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ:

Մեկ այլ որոշմամբ դադարեցվել է նաև ֆուտբոլիստներ Էդգար Գրիգորի Ֆիթլիջյանին և Արա Բերդե Օհաննեսի Ջոլաքյանին տրված տարկետումը, քանի որ նրանք այլևս չեն համարվում համապատասխանաբար ֆուտբոլի մինչև 19 տարեկանների և ֆուտբոլի մինչև 21 տարեկանների ՀՀ ազգային հավաքականի անդամ:

Send