Հոլիվուդյան դերասան Նիկոլաս Քեյջի՝ Մալիբուում առանձնատան մոտ հսկայական փոս է բացվել, որի հետևանքով ճանապարհի մի հատված փլուզվել է։
Մոտավորապես 9x9 մետր չափի փոսը հավանաբար առաջացել է ափամերձ էրոզիայի պատճառով, գրել են ԶԼՄ-ները՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին։
Քեյջը օվկիանոսի տեսարանով առանձնատունը, որի մակերեսը կազմում է ավելի քան 372 քառակուսի մետր, գնել է 2024 թվականին 10,5 միլիոն դոլարով։

Русский