Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Թրամփը ճիշտ է, մենք պետք է պաշտպանենք Արկտիկան Ռուսաստանի և Չինաստանի ազդեցությունից․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Blog Image

«Թրամփը ճիշտ է, մենք պետք է պաշտպանենք Արկտիկան Ռուսաստանի և Չինաստանի ազդեցությունից», ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեն։ 

Ռուտտեն նշել է, որ իր համար «բացարձակապես անհնար է» մեկնաբանել Գրենլանդիայի վեճը։

Ըստ նրա՝ դաշինքի երկրների միջև նախկինում էլ են եղել կոնֆլիկտներ, բայց հիմնական կանոններից մեկը հրապարակային հայտարարությունների արգելքն է։ 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ հակառակ դեպքում նա կորցնում է այլ առաջնորդների հետ աշխատելու հնարավորությունը «լարվածությունը նվազեցնելու և լարվածության թուլացմանը նպաստելու» համար։ «Հետևաբար, դուք ինձնից որևէ մեկնաբանություն չեք լսի։ Բայց վստահ եղեք. ես այս հարցի վրա աշխատում եմ կուլիսներում», - ասել է Ռուտտեն։

 

Send