Ռուսական կողմը չի պլանավորում մասնակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված Խաղաղության խորհրդի առաջին նիստին, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանը ներկայացված չի լինի Խաղաղության խորհրդի նիստին», - հինգշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։
Նա նշել է, որ Խաղաղության խորհրդի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը ձևավորելու աշխատանքները շարունակվում են։

Русский