Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բուք, ձյուն, փակ ճանապարհներ․ ինչ իրավիճակ է

Blog Image

Հունվարի 2-ին՝ ժամը 10:35-ի դրությամբ, Սպիտակ-Գյումրի, Նորավան-Լծեն-Տաթև, Վանաձոր -Դիլիջան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ 

«Զանգերից» դեպի Սիսիան ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Թթուջուր-Նավուր  ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են բոլոր տրանսպորտային միջոցների համար։

Սևան-Ծաղկունք-Դդմաշեն ճանապարհը դժվարանցանելի է բքի պատճառով։

Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի, Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Աշտարակի, Թալինի, Արթիկի, Անիի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Գավառի, Ճամբարակի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրու տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Միջպետական և հանրապետական մյուս ավտոճանապարհները բաց են:

Հունվարի 2-ին՝ ժամը 10:55-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ճանապարհային դեպարտամենտ

Send