ԱՄՆ-ն Հայաստանի տարածքի վրա «պետություն՝ պետության ներսում» է ստեղծում՝ վերահսկելով այսպես կոչված «Թրամփի ուղին»։ Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շեւցովը։
«Հաշվի առնելով համաձայնագրի պայմաններն ու ԱՄՆ-ի ներկայիս քաղաքականությունը՝ ներառյալ Հորմուզի նեղուցը «փակելու» վերջին փորձերը, ապագա տրանսպորտային միջանցքի հուսալիությունը խիստ կասկածելի է թվում։ Փաստացի, Հայաստանում ստեղծվում է «պետություն՝ պետության ներսում»՝ լիովին համապատասխան հետգաղութային դասական մոդելներին. այնպիսի մոդելներ, որոնք արևմտյան ուժերը նախկինում մեծ քանակությամբ ստեղծել են նախկին խորհրդային հանրապետություններում», - նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի պաշտոնյան։

Русский