Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ռուսաստանը հարվածել է Զապորոժիեի մարզում ուկրաինական նավթամբարի

Blog Image

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Զապորոժիեի մարզում գտնվող ուկրաինական նավթամբարի վրա հարվածի մասին։

Ռուսական բանակը հարվածել է Զապորոժիեի մարզի Վիսոկոգորնե գյուղի մոտ ուկրաինական Կանցերովկայի նավթամբարին, շաբաթ օրը հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Հարվածները հասցվել են «Գերան-4» և «Գերբերա» անօդաչու թռչող սարքերով՝ «թշնամու ռազմական և տնտեսական ներուժը նվազեցնելու նպատակով»։

«Հարվածների արդյունքում օբյեկտի ենթակառուցվածքները զգալի վնաս են կրել», - հայտարարել է պաշտպանության նախարարությունը։

Շաբաթ օրը ավելի վաղ նախարարությունը հայտնել էր, որ ռուսական ուժերը հարվածել են Զապորոժիեի մարզում ուկրաինական բանակի լոգիստիկ կենտրոնին։

Send