Մենք շատ հաջողակ ենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ազատ աշխարհի առաջնորդն է, ասել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։
«Այս տարիների ընթացքում Իրանը պատերազմի հիմնական շարժիչն է եղել։ Մերձավոր Արևելքում տեսած բոլոր խնդիրների իննսունհինգ տոկոսը պայմանավորված է Իրանով»,- ասել է Իսրայելի վարչապետը «Fox News»-ին։
«Հյուսիսային Կորեան ունի միջուկային զենք, բայց նրանք չեն ասում «մահ Ամերիկային», Իրանը 50 Հյուսիսային Կորեա է»,- ընդգծել է նա։

Русский