Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Չեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակը

Blog Image

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի Բաղդասարյանը այսօր Ազգային ժողովում հյուրընկալել է Չեխիայի խորհրդարանի Սենատի սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Լումիր Կանտորի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին Բաղդասարյանը հայտնել է ֆեյսբուքի իր էջում։

«Քննարկել ենք ժողովրդագրական իրավիճակը, ծնելիության խթանման և ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրերը, զբաղվածության քաղաքականությունը, կենսաթոշակային համակարգը։

Վստահ եմ՝ այս առաջին հանդիպումը լավ հիմք կդառնա մեր հանձնաժողովների շարունակական և գործնական համագործակցության համար»,- նշված է գրառման մեջ։

Send