Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Ստեփան Դեմիրճյանը ԴՕԿ կուսակցության հետ երբևէ հանդիպում կամ քննարկում չի ունեցել․ ՀԺԿ

Blog Image

ԴՕԿ կուսակցության անունից Լևոն Բաղդասարյանը հայաստանյան լրատվադաշտում ստահոդ տեղեկություն էր տարածել իբրև թե ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի և վերոնշյալ կուսակցության միջև ձեռք բերված համագործակցության համաձայնության մասին, ինչը անմիջապես հերքել էր Դեմիրճյանը։ Այս մասին հայտնում են ՀԺԿ կուսակցությունից։

«Թվում էր՝ այսքանով լուծվում է թյուրիմացությունը, սակայն զարմանալիորեն այսօր նույն անձը վերստին ոչ պատշաճ ձևով, կրկնել է երեկվա հրապարակած սուտը ՀԺԿ և ԴՕԿ համագործակցության մասին՝ այս անգամ հավելելով իբր իրեն հայտնի են համագործակցության փաստեր, որոնք կարող է հանրայնացնել, ինչը ակնհայտ  անթաքույց շանտաժի փորձ է:

ՀԺԿ-ի հետ վերջնագրերի լեզվով խոսելը, մեղմ ասած, անհեռանկար է և ոչ պարկեշտ:

Ի գիտություն հանրության, ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում ենք՝ Հայաստանի ժողովրդական կուսակցությունը և նրա նախագահ Ստեփան Դեմիրճյանը ԴՕԿ կուսակցության հետ երբևէ հանդիպում կամ քննարկում չեն ունեցել»,- ասված է հաղորդագրությունում»։

Send